Մարտի 21-26-ը «Գլաձոր» համալսարանում կայացավ «Գլաձորի» և «Երիտասարդ դիվանագետների
ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Տարածաշրջանային արդի քաղաքական
զարգացումները և Հայաստանը» խորագրով մեկշաբաթյա դասերը։ Վարպետության դասերը նախաձեռնել
էին ԵԳՀ Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ
Նարեկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ և «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ-ի փոխնախագահ Վահե ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ:
Կրթական ծրագրի նպատակն էր նպաստել երիտասարդ մասնագետների՝ քաղաքագետների, միջազգայնագետների,
դիվանագետների, իրավագետների և այդ ոլորտներով հետաքրքրվող երիտասարդների մասնագիտական
կարողությունների բարելավմանն ու նոր հմտություների ձեռքբերմանը: Վեցօրյա դասերին մասնակցեցին
բակալավրիատի և մագիստատուրայի ուսանողներ ինչպես «Գլաձոր» համալսարանից, այնպես էլ
հանրապետության տարբեր բուհերից։ Ուրախալի է նշել, որ ի սկզբանե դասընթացին մասնակցության
հայտ էին ներկայացրել նաև «Գլաձորի» շրջանավարտներ։
Հանդիպմանը «Վրաստանի ներքին
և արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային քաղաքականության համատեքստում» թեման
ներկայացրեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոման Կարապետյանը։
«Իրաքյան Քուրդիստանը ժամանակակից
տարածաշրջանային զարգացումների համատեքստում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ պատմական
գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
«Թուրքիայի ներքին և արտաքին
քաղաքական զարգացումները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում» թեմայով բանախոսությամբ
հանդես եկավ Տարտու համալսարանի Հասարակական գիտությունների ֆակուլտետի (Ժամանակակից
ասիագիտության և մերձավորարևելագիտության ծրագիր) փորձագետ, թուրքագետ Վանատուր ՇԵՐԵՆՑԸ:
«Իրան-Ադրբեջան հարաբերությունները
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ իրանագետ, ադրբեջանագետ,
ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արտյոմ ՏՈՆՈՅԱՆԸ։
«ԵՄ-ի Հարավկովկասյան քաղաքականությունը
հետպատերազմյան տարածաշրջանում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ քաղաքագետ, ՀՀ
ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ավագ գիտնական-վերլուծաբան Ռաֆիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։
«ՀՀ արտաքին քաղաքականության
հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները» թեմայով բանախոսությամբ հանդես
եկավ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն ՍԻՄՈՆՅԱՆԸ։
Վարպետության դասերի ավարտին
բոլոր օրերին ներկայացած մասնակիցները «Գլաձոր» համալսարանի և «Երիտասարդ դիվանագետների
ակումբ» ՀԿ-ի կողմից արժանացան մասնակցության հավաստագրերի: