ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ 

Երևանի «Գլաձոր» Համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնը 2023 թ. մայիսի 30-ին կազմակերպում է «Հայաստանը աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հիմնադրման 105-րդ ամյակին: Գիտաժողովին կարող են մասնակցել ինչպես ՀՀ բուհերի ուսանողները, ասպիրանտները, այնպես էլ գիտահետազոտական հաստատությունների փորձագետներն ու գիտնականները: Գիտաժողովը հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, կատարելագործելու գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու մասնագիտական տարբեր շրջանակների հետ:

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ըստ թեմատիկ ուղղությունների ձևավորվելու են մասնագիտական 2 բաժանմունքներ՝ ուսանողական և փորձագիտական, որտեղ կարող են ներկայացվել զեկուցումներ ըստ մասնագիտական հետևյալ ոլորտների՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, անվտանգային հետազոտություններ, իրավագիտություն, տնտեսագիտություն, փիլիսոփայություն, արևելագիտություն, պատմագիտություն, սոցիոլոգիա, բանասիրություն և լեզվաբանություն: Ներկայացվող զեկուցումները պետք է համապատասխանեն հանրապետական գիտաժողովի խորագրին և թեմատիկ նեղ ուղղություններին:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Գիտաժողովին կարող են մասնակցել ինչպես նախապես հաստատված զեկուցումների հեղինակները, այնպես էլ տարբեր մասնագիտական բնագավառներում էական ավանդ ունեցող փորձագետներ՝ ներկայացնելով արդի թեմատիկ հիմնախնդիրները: Ներկայացվող հոդվածների և բանավոր զեկուցումների լեզուն հայերենն է: Զեկուցումներ կարող են ներկայացվել նաև համահեղինակությամբ: Զեկուցման առավելագույն տևողությունը 15 րոպե է:

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ                    

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. ապրիլի 20-ը լրացնել առցանց հայտադիմումը՝ կից ուղարկելով զեկույցի սեղմագիրը (200-300 նիշ) կամ ամբողջական հոդվածը (2000-3000 նիշ): Ստացված դիմում-հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ: Արդյունքների վերաբերյալ հայտատուները ծանուցվելու են մինչև 2023 թ. ապրիլի 30-ը:

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

Գիտաժողովի բոլոր մասնակիցներին տրվելու են մասնակցության վկայականներ: Զեկուցված լավագույն նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պարագայում տպագրվելու են Երևանի «Գլաձոր» համալսարանի գիտական հոդվածների ժողովածուում:

Դիմելու համար`

https://forms.gle/NJkuBLzX4QEzBfuA7

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Անհրաժեշտ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ միջոցներով՝

Հասցե՝ Գրիգոր Լուսավորչի 7/1

Էլ. փոստ՝ Gladzor@gladzor.am

Հեռախոս` +374 55 44 77 87 կամ +374 99 22 02 27