ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԴՐԵԶԴԵՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Երևանի «Գլաձոր» համալսարանի և Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի միջև կնքված Erasmus+ KA171 շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ  բակալավրիատի ուսանողների համար։

Շարժունության տևողությունը 5 ամիս է՝ 2024-2025 ուսումնական տարվա երկրորդ  կիսամյակ։

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ  փաստաթղթերը

·         Մասնակցության հայտադիմումը (կցված է)

·         Անձնագրի պատճենը

·         Առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ (ակադեմիական տեղեկագիր)

·         Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ համալսարանի կողմից հավաստող փաստաթուղթ (ըստ հյուրընկալող բուհի պահանջի B1 կամ B2 օտար լեզվի իմացության մակարդակ),

·         Մոտիվացիոն նամակ

·         Ինքնակենսագրական տվյալներ (CV):

Փաստաթղթերն ուղարկել gladzor@gladzor.am էլեկտրոնային հասցեին:  Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 8-ը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 11-ին։

Վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Մրցույթի մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որի մասին լրացուցիչ կտեղեկացվեն:

Թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի կողմից։

 


          ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ

1.  

Անուն, Ազգանուն 

 

2.   

Անձնագրի սերիան և վավերականության ժամկետը

 

3.   

Ծննդյան օր/ ամիս/ տարի

 

4.   

Էլ. փոստ

 

5.  

Հեռախոսահամար

 

6. 

Մասնագիտություն, կրթական ծրագիր, կուրս