ԵՐԵՎԱՆԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ և UNIVERSIDAD DE SEVILLA-ի միջև ստորագրված Erasmus+ KA171 միջգերատեսչական համաձայնագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ և ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ համար։

Շարժունակության ծրագրի տևողությունը 5 օր է՝ 2025 թվականի մայիսի 19–23։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• Մասնակցության հայտ,
• Անձնագրի պատճեն,
• Տեղեկանք ակադեմիական առաջադիմության մասին,
• Անգլերենի իմացությունը հաստատող վկայական, ուսանողների պարագայում նաև իսպաներեն (անգլերենի B1 կամ B2 մակարդակը որպես օտար լեզվի իմացություն՝ ընդունող համալսարանի պահանջներին համապատասխան),
• Մոտիվացիոն նամակ,
• Ինքնակենսագրություն (CV):
Պահանջվող փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. փետրվարի 24-ը: Փաստաթղթերը պետք է ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ gladzor@gladzor.am:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 26-ին։
Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Ավելին