Երևանի «Գլաձոր» համալսարանից հրավիրյալ դասախոսի դասախոսությունները Գ.Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռակա ուսուցման ֆակուլտետում

Երևանի  «Գլաձոր» համալսարանից հրավիրյալ դասախոսի  դասախոսությունները Գ.Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռակա ուսուցման ֆակուլտետում


Որպես Երևանի «Գլաձոր» համալսարանի (ԵԳՀ) հետ համագործակցության առաջին քայլ, Գ.Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի զարգացման գծով պրոռեկտոր Դ.Ա. Շտիխնոն համալսարանի ռեկտոր,  պրոֆեսոր Վ.Ի. Գրիշինի անունից հրավիրել էր Երևանի «Գլաձոր» համալսարանի  «Օտար լեզուներ» ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սահակյանին Գ.Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետ ս/թ սեպտեմբերի 21-ից մինչև սեպտեմբերի 27-ը վարելու նեղ մասնագիտական անգլերենով դասախոսություններ, սեմինարներ և վարպետության դասեր: Դասախոսների և ուսանողների շարժունակության միջազգային ծրագրի շրջանակներում և հրավիրյալ դասախոսի ընդունելության մասին Հրամանի (N 1018, 07.05.2018, կատարող՝ Գ.Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. Դ.Ռ. Տուտաևա) հիման վրա Լիլիթ Սահակյանն «Իրավագիտություն» և  «Բիզնես իրավունք» առարկաներից անգլերենով կարդացել է դասախոսություններ, վարել է վարպետության դասեր և սեմինարներ  «Իրավագիտություն» ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար, «Տնտեսագիտություն» և «Կառավարում» մասնագիտությունների  գծով մագիստրատուրայի ուսանողների համար և «Բիզնեսի և մասնագիտական հաղորդակցման օտար լեզու» և  «Մասնագիտական օտար լեզու» առարկաներից՝ Հեռավար ուսուցման ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար: Լիլիթ Սահակյանը, որպես պարգև, ակտիվ ուսանողներին նվիրել է իր՝ 2018 թ. սեպտեմբերին  տպագրված “Mastering Legal English” դասագրքի մի քանի օրինակ՝  նպատակ ունենալով օպտիմալացնել իրավագիտության ոլորտում հատուկ նպատակներով անգլերենի կիրառման արդյունավետությունը: Տե'ս լուսանկարներն այստեղ:

Պաշտոնական այցի շրջանակներում Լիլիթ Սահակյանը հանդիպել և քննարկել է համալսարանների հնարավոր համագործակցության մասին հարցեր Գ.Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ.Դինարա Տուտաևայի հետ, Օտար լեզուների թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆ., Իրինա Էկարևայի և Գ.Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետի Միջազգային հաղորդակցության գծով փոխդեկանԿիրա Տրոստինայի հետ:

Կրթության և ակադեմիական համագործակցության բարելավվման նպատակով 2018թ. սեպտեմբերի 24-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Երևանի Գլաձորի համալսարանի և Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետի միջև: