Կլոր-սեղան քննարկում Գ.Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետում

Կլոր-սեղան քննարկում Գ.Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետում


Գ.Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետ պաշտոնական այցի շրջանակներում Երևանի «Գլաձոր» համալսարանի «Օտար լեզուներ» ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սահակյանը կազմակերպեց միջոցառում Համալսարանի Կառավարման ֆակուլտետում: Նպատակ ունենալով ընդլայնել պրակտիկայի վրա հիմնված կրթական գործընթացը՝ 2018 թ. սեպտեմբերի 26-ին անցկացվեց կլոր սեղան քննարկում  <<ID theft: Types of theft of sensitive information and countermeasures>> թեմայով, որը կազմակերպվել էր Կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների համար: Կլոր-սեղան քննարկման մասնակիցները քննարկեցին անձնական տվյալների պաշտպանության հնարավոր միջոցների որոշ առանցքային հարցեր և ուսումնասիրեցին իրական դեպքեր: Հրավիրյալ դասախոս Լիլիթ Սահակյանը հանդես եկավ որպես միջոցառման մոդերատոր: Կլոր- սեղան քննարկումն անցկացվեց Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի և Օտար լեզուների թիվ 1 ամբիոնի դոցենտներ Մինասյան Ե.Տ.-ի և  Մեդովա Վ.Օ.-ի կողմից: Հրամանի կատարման վերահսկողությունը ստանձնել էր Կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. Մ. Ա. Պոնոմարյովը: Տե'ս լուսանկարներն այստեղ: