Փոխհամագործակցության նոր սերմեր Երևանի «Գլաձոր» համալսարանի և Գ.Վ.Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետի հետ

Փոխհամագործակցության նոր սերմեր Երևանի «Գլաձոր» համալսարանի և

Գ.Վ.Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի

Հեռավար ուսուցման ֆակուլտետի հետ

 

Փոխադարձ ծրագրեր, շարունակական համագործակցությունայս նպատակով դեկտեմբերի 2-4-ը «Գլաձոր» համալսարանը հյուրընկալեց Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. Դինարա Տուտաևային և նույն բուհի Օտար լեզուների N1 ամբիոնի ավագ դասախոս, միջազգային աշխատանքների գծով փոխդեկան Կիրա Տրոստինային: Հանդիպման գլխավոր նպատակն էր խթանել երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, որոնց սկիզբ է դրվել դեռ ս/թ սեպտեմբերին, երբ Գ.Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի զարգացման գծով պրոռեկտոր Դ.Ա. Շտիխնոն համալսարանի ռեկտորպրոֆեսոր Վ.ԻԳրիշինի անունից հրավիրել էր Երևանի «Գլաձոր» համալսարանի  «Օտար լեզուներ» ամբիոնի վարիչբ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սահակյանին Գ. Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետ  սեպտեմբերին վարելու նեղ մասնագիտական դասախոսություններ, սեմինարներ և վարպետության դասեր

 

Երկու բուհերի ներկայացուցիչների համդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ գիտակրթական ծրագրեր իրականացնելու, կրկնակի դիպլոմներ շնորհելու և «Գլաձոր» համալսարանի նորակառույց կրիմինալիստիկական լաբորատորիայում առցանց դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց միմյանց օժանդակել տարբեր ոլորտներում հետազոտական ծրագրի բովանդակության մշակման և իրականացման գործում: Համատեղ կոնֆերանսները, համահեղինակային հոդվածներն ու էսսեները հետայսու ևս կարելի է ակնկալել բուհերի պրոֆեսորադասախոսական կազմից և ուսումնառողներից:

 

«Մենք այսօր ձեռք բերեցինք հրաշալի բարեկամներ, ովքեր քաջատեղյակ լինելով իրենց բուհի, ոլորտի առանձնահատկություններին, պատրաստ են հատկապես էլեկտրոնային ուսուցման եղանակներին առնչվող փորձն ու գիտելիքները փոխանցել հայ գործընկերներին, - իր ողջույնի խոսքում ասաց Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, ի.գ.դ, պրոֆեսորր Ժորա Ջհանգիրյանը: - Իսկ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը մեր հետագա համագործակցության հավաստիքն է: Համագործակցություն, որը կարող է տալ իր դրական արդյունքները՝ նպաստելով երկու բուհերի թե՛ դասախոսական կազմի, թե՛ ուսանողության կրթական գործունեության արդյունավետության բարձրացմանը»:

 

Հյուրերը հանդիպեցին «Գլաձորի» ուսումնառողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ իրենց փորձն ու հմտությունները ներկայացնելով հատկապես էլեկտրոնային ուսուցման և օնլայն դասընթացների կազմակերպման գործում: Գ.Վ. Պլեխանովի անվան համալսարանի Հեռավար կրթության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. Դինարա Տուտաևայի հավաստմամբ իրենց ֆակուլտետում հնարավորութուն է տրվում ուսումնառողին համատեղել ավանդական կրթությունն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները: Ուսումնական գործընթացի ճկուն կազմակերպումը թույլ է տալիս բարձրագույն կրթություն ստանալ աշխատող մարդկանց, երիտասարդ մայրիկներին, սահմանափակ հնարավորություններով անհատներին, ինչպես նաև այսպես հնարավոր է միաժամանակ կրթություն ստանալ մի քանի բուհում:

Օտար լեզուների N1 ամբիոնի ավագ դասախոս Կիրա Տրոստինան ներկայացրեց, թե ինչպես է հնարավոր իրականացնել օտար լեզվի ուսուցումը հեռավար եղանակով. «Մենք ամենքս այն կարծիքին ենք, որ օտար լեզու սովորելու համար կարևոր նշանակություն ունի մարդկային շփումը, խոսքը: Իհարկե, դա այդպես է: Բայց կարելի է նաև այլ՝ շատ ավելի արդյունավետ ու ժամանակակից տարբերակով լեզու սովորել,-նշում է Կ. Տրոստինան, - եթե ուսանողն աշխատում է, ժամանակ է տրամադրում՝ մեր մշակած թեստային մեթոդները ևս բավական լավ արդյունք են տալիս»:

Պլեխանովի համալսարանի ներկայացուցիչները հայ գործընկերներին հրավիրեցին մասնակցելու իրենց բուհի հոբելյանին նվիրված ամենամյա փետրվարյան 9-րդ միջազգային գիտափորձնական կոնֆերանսին, որն այս անգամ կանդրադառնա ժամանակակից տնտեսության ինովացիոն զարգացման հայեցակարգերին ու մոդելներին: Կոնֆերանսի ընթացքում հնչած ելույթները տեղ կգտնեն բուհի գիտական հոդվածների ժողովածուում: Ի դեպ, նոյեմբերին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած նմանօրինակ՝ «Հումանիտար կրթությունը տնտեսագիտական բուհում» միջազգային կոնֆերանսին մասնակցում էր նաև Երևանի «Գլաձոր» համալսարանի Օտար լեզու ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սահակյանը:  

Երևանի «Գլաձոր» համալսարանի և Պլեխանովի անվան տնտեսագիտական համալասարանի միջև գիտական և ակադեմիական փոխգործակցության սերմերը գցված են, մի քիչ համբերություն և կարելի է պտուղներից օգտվել