ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

 

Հաջողված համագործակցության հաջորդ քայլը գրանցվեց 2019թ.-ի հունվարին: Երևանի <<Գլաձոր>> համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ 2019 թ.-ին հրատարակվեց <<Business Communications>> (Coursebook with Answer Key) <<Գործարար հաղորդակցություն>> դասագիրքը՝ Երևանի <<Գլաձոր>> համալսարանի Օտար լեզվի ամբիոնի վարիչի, բ.գ.թ., դոց. Լիլիթ Ս. Սահակյանի, Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի  բ.գ.թ.,  դոց. Եվա Տ. Մինասյանի, հոգ.գ.թ., դոց. Վեներա Օ. Միդովայի, բ.գ.թ., դոց. Ելիզավետա Գ. Մասլովայի և տ.գ.թ.,  դոց. Մաքսիմ Ա. Պոնոմարյովի  համահեղինակությամբ: Դասագիրքը գրախոսվել է Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի  տնտ. գիտ. դոկտոր Ի.Վ. Դենիսովի կողմից, խմբագրվել՝ բ.գ.դ., ԵՊՀ դոցենտ  Գ. Հ. Մուրադյանի կողմից  և քննարկվել ու երաշխավորվել էր ԵԳՀ «Օտար լեզու» ամբիոնում և ԵԳՀ գիտական խորհրդում:

 

 <<Գործարար հաղորդակցություն>> դասագիրքն ունի յուրօրինակ կառուցվածք և ներառում է ժամանակակից բիզնես աշխարհի մասին նեղ մասնագիտական տեղեկատվություն, ուսուցանում բիզնես հմտություններ՝ մատուցելով իրական և մասնագիտական նյութ: Գիրքը նախատեսված է գործարար անգլերեն ուսումնասիրողների համար՝ ապահովելով այն գիտելիքը, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են գործարար միջավայրում հաջողության հասնելու համար: Դասընթացը պարունակում է բիզնեսի հետ կապված կոնկրետ տեքստեր, ինտերակտիվ հանձնարարություններ, վիդեո և աուդիո ռեսուրսներ, ինչպես նաև խմբային աշխատանքի համար նախատեսված մասնագիտական անգլերենի և գործարար կապերի վերաբերյալ կոնկրետ դեպքեր՝ հիմնված տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության վրա, որոնք դասընթացն առավել գրավիչ են դարձնում և նպաստում կրթական միջավայրի բարելավմանը:

 

Եվա Տ. Մինասյան, Վեներա Օ. Միդովա, Ելիզավետա Գ. Մասլովա, Լիլիթ Ս. Սահակյան, Մաքսիմ Ա. Պոնոմարյով<<Գ ո ր ծ ա ր ա ր հ ա ղ ո ր դ ա կ ց ո ւ թ յ ո ւ ն >> (դասագիրք), ISBN 978-9939-70-280-3, Խմբ.` Գ. Մուրադյան, - Եր.: <<ՎանԱրյան>>, 2019. – 112 էջ:

 

Ավելին՝ Новости: Вышел в свет учебник «Business Communications» коллектива авторов преподавателей кафедры иностранных языков №1 в рамках международного проекта с участием университета Гладзор, Армения. Источник: © ФГБОУ ВО «РЭУ им. Г.В. Плеханова»

https://www.rea.ru/ru/org/cathedries/inyaz1kaf/Pages/courses.aspx

 

Վիդեո անոնս դասագրքի մասին՝

Источник: https://drive.google.com/file/d/1m2-KhOTq45meKKHH8M6un570W0WNdLmj/view