ԳԼԱՁՈՐՑԻՆԵՐԻ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԿՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ Գ. Վ. ՊԼԵԽԱՆՈՎԻ ԱՆՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԳԼԱՁՈՐՑԻՆԵՐԻ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԿՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ
Գ. Վ. ՊԼԵԽԱՆՈՎԻ ԱՆՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ս/թ մարտի 1-4–ը Երևանի <<Գլաձոր>> համալսարանի <<Իրավագիտություն>> և <<Ֆինանսներ>> մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի 6 ուսանող մեկնել էին Գ. Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան` ներկայացնելու Հայաստանը և մասնակցելու միջբուհական ուսանողական մի շարք միջոցառումների։ Գլաձորցիների պատվիրակությանը դիմավորեց և հյուրընկալեց Հեռավար ուսուցման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. Դինարա Տուտաևան:

ԲՈՒՀ-ի կամպուսի 8 մասնաշենքում շրջայցի ժամանակ ուսանողները ծանոթացան Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի զարգացման և կայացման պատմությանը, մի շարք մասնագիտությունների գծով Հեռավար ուսուցման ֆակուլտետի կողմից իրականացվող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնամեթոդական առանձնահատկություններին, ինչպես նաև մասնակցեցին թե՛ տեսական և թե՛ գործնական դասերի:

Միջմշակութային-կրթական այցի շրջանակներում ԵԳՀ ուսանողները մասնակցեցին միջազգային միջբուհական ուսանողական մի շարք միջոցառումների: ՛՛Intercultural Exchange Seminar Enhancing Business Law Communications՛՛ միջմշակութային միջոցառման շրջանակներում կլոր-սեղան քննարկումների ժամանակ մեր ուսանողները ներկայացրին Հայաստանի ազգային ինքնության խորհրդանիշները և ծանոթացան ռուսական ազգային խորհրդանիշներին, իսկ դատախաղերի ժամանակ մասնակիցները ներկայացրին և քննարկեցին 2 երկրների իրավական և գործարար ոլորտների առանձնահատկությունները:

Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետի նախաձեռնությամբ մեր ուսանողները հնարավորություն ունեցան հագեցած ծրագրով պատմամշակութային շրջայց կատարել Մոսկվայի տեսարժան վայրերում և Հեռավար ուսուցման ֆակուլտետի դեկան Դինարա Տուտաևայի հրավերով ականատես եղան ԲՈՒՀ-Ի 112-ամյա տարելիցին նվիրված պարահանդեսի հեքիաթային արարողությանը:

Դինարա Տուտաևան ԵԳՀ ուսանողներին շնորհեց ՛՛Intercultural Exchange Seminar Enhancing Business Law Communications՛՛ միջմշակութային սեմինարի մասնակցության վկայագրեր և հուշանվերներ: Իսկ ԵԳՀ պրոռեկտոր տ.գ.թ., դոցենտ Դանիել Ջհանգիրյանը և Օտար լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սահակյանը ԵԳՀ ռեկտոր, ի.գ.դ., պրոֆ. Ժ. Ջհանգիրյանի և կրթական գծով պրոռեկտոր, դոց. Ա. Խառատյանի անունից շնորհակալագրեր հանձնեցին Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. Դինարա Տուտաևային, Հեռավար ուսուցման ֆակուլտետի Միջազգային հաղորդակցության գծով փոխդեկան Կիրա Տրոստինային և Օտար լեզուների թիվ 1 ամբիոնի դոցենտ Եվա Մինասյանին: